Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Աշխատավարձերի հարաբերակցության խնդիրը իրոք կա. Պավել Սաֆարյան

«Աշխատավարձերի հարաբերակցության խնդիրը իրոք կա: Եթե ճիշտ եմ հիշում՝ խորհրդային տարիներին բուժաշխատողների աշխատավարձերը ավելի բարձր էին, քան ուսուցիչներինը։ Հիմա պետք է ոչ թե իջեցնել ուսուցիչների աշխատավարձը, այլ բարձրացնել բժիշկներինը»,- նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ արեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ բուժաշխատողների իրական աշխատավարձը միջինում 50 հազ. դրամ է, այսինքն` դրանից ցածր վարձատրվողներ նույնպես կան։

Հարցին՝ աշխատավարձերի վերահաշվարկ կատարվե՞լ է՝ հաշվի առնելով առկա բնակչության թիվը, որը հայտարարվեց նաև մարդահամարի տվյալներով, Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ բնակչության իրական թվով վերաբաշխում կատարվելու է, հատկացումները իրականացվում են ըստ հիվանդների բուժման։

Ա. Մինասյանը, մատնանշելով վերջին շրջանում դեղերի գնումների ոլորտների բացահայտումները, հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա հաշվի առնվել է դեղերի գնումների համար հատկացումների ցուցանիշների հաշվարկի ժամանակ։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ եթե գումարների տնտեսում լինի, իրենք կկարողանան ավելի շատ դեղեր գնել։ Դեղերի գնման պլանը դեկտեմբերի վերջին հաստատվում է կառավարության որոշմամբ։

Լուսանակրը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում