Грузия Online-ի փոխանցմամբ՝ ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետը այսօրվանից սկսած անցում է կատարել աշխատանքի ձմեռային ռեժիմի: Դա պահպանվելու է մինչև 2013 թվականի մարտի 1-ը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամլո ծառայությունը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի և Ռուսաստանի փորձագիտական խմբերի միջև տեղի ունեցած հանդիպումներում: Այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել հայկական կողմի միջնորդությամբ և անցկացվել է 2009 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում: Իսկ մյուս հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 23-ին, ներկա է գտնվել շվեյցարական կողմը:
2012 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում «Վերին Լարսի» անցակետով ելումուտն իրականացվելու է մոսկովյան ժամանակով ժամը 07.00-19.00-ը:
Բացի այդ, հաշվի առնելով կլիմայական պայմանները՝ նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 1-ը անցակետով սահմանափակումներ են մտցվում մեծածավալ բեռնատարների և ավելի 30 տեղ ունեցող մարդատար ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ:











































