NBC հեռուստաալիքով հեռարձակվող Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ի ժամանակ ամերիկացի դերասան Քևին Սփեյսին միացել է հաղորդավար Ֆելոնի մասնակցությամբ The Ragtime Gals քառյակին, և միասին կատարել են Ջեյսոն Դերուլոյի հիթային դարձած Talk Dirty երգը՝ ակապելլա տարբերակով:
Նրանք բեմում հայտնվել են ծաղրածուի կոստյումով և հանդես եկել հիանալի կատարմամբ:
Հաղորդման այդ հատվածը համացանցում է հայտնվել մայիսի 2-ին և արդեն հասցրել ունենալ 2.6 մլն դիտում:









































