Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ինչո՞ւ էր կառավարությունը արտաքին պարտք վերցնում` միլիոնավոր դոլարներ կանխիկ ունենալով

Հայաստանի կառավարությունը մեծ ծավալներով պետական պարտք է ներգրավել` այն պայմաններում, երբ գանձապետական միասնական հաշվում առկա են մի քանի տասնյակ միլիարդ, իսկ որոշ տարիների նաև հարյուր միլիարդ և ավելի դրամ գումար: Նման եզրակացություն է արված Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության պատվերով իրականացված հետազոտությունում, որը կներկայացվի ապրիլի 28-ին:

Հետազոտության համաձայն՝ XXI դարում ՀՀ կառավարությունը մշտապես մեծ ծավալներով միջոցներ է ունեցել ՀՀ կենտրոնական բանկում (ԿԲ) և գանձապետական միասնական հաշվին (ԳՄՀ): Բոլորս հիշում ենք, թե ինչ պաթոսով 2009թ. ՀՀ կառավարությունը 500 միլիոն ԱՄՆ դոլար պարտք վերցրեց Ռուսաստանի Դաշնության կառավարությունից: Պարզվում է՝ 2009թ. վերջին ԳՄՀ մնացորդը կազմում էր 162 միլիարդ ՀՀ դրամ կամ 428 միլիոն ԱՄՆ դոլար: «Եթե նկատի ունենանք, որ ԳՄՀ-ում տեղական բյուջեների և արտաբյուջետային միջոցների մնացորդը կազմում էր մոտավորապես 13.7 միլիարդ ՀՀ դրամ (կամ 36.3 միլիոն ԱՄՆ դոլար), կարելի է պնդել, որ Ռուսաստանից պարտք ներգրավելուց կես տարի հետո ՀՀ կառավարությունն իր տրամադրության տակ գրեթե 400 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ազատ միջոցներ ուներ»,- նշված է հետազոտության մեջ:

Ավելին` ՌԴ վարկի պատմությունը միակ դեպքը չէ, երբ մեծ ծավալի միջոցներ ունենալով հանդերձ կառավարությունը, չգիտես ինչու, արտաքին պարտք է վերցել: Նման իրավիճակ է ձևավորվել նաև 2013թ. սեպտեմբերի կապիտալի միջազգային շուկաներում պարտատոմսեր տեղաբաշխելուց երեք ամիս հետո: Ի դեպ, այս տեղաբաշխումը ևս, անգամ նախագահի մակարդակով, համարվեց տարվա ամենակարևոր ձեռքբերումներից մեկը: Սակայն պարզվում է, որ 2013թ. վերջին ՀՀ կառավարությունը 175 միլիարդ ՀՀ դրամ կամ մոտավորապես 432 միլիոն ԱՄՆ դոլար ուներ ԳՄՀ-ում, ինչը, ըստ վերը նշված զեկույցի, կանխիկ հոսքերի կառավարման տեսակետից նորից կասկածի տակ է դնում միջազգային ֆինանսական շուկաներում 700 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսեր տեղաբաշխելու նպատակահարմարությունը:

Թե ինչու էր կառավարությունը արտաքին պարտք վերցնում այն դեպքում, երբ դրա կարիքը չկար (կամ հայտնի չէր՝ ինչպես կարելի այդ գումարները ծախսել), մի քանի բացատրություն կարող է ունենալ: Առաջին և հիմնական բացատրությունը չափազանց վատ աշխատանքն է: Պարտք ներգրավող կառույցներն ու ստորաբաժանումները ավելի լավ են աշխատել, քան այն արդյունավետ ծախսելուն կոչված ստորաբաժանումները և քաղաքական ղեկավարները: Կամ էլ՝ երկու կառույցներն էլ (և՛ վերցնողները, և՛ ծախսողները) շատ վատ են աշխատել ու համագործակցել: Բոլոր դեպքերում գլխավոր մեղավորը բարձրագույն ղեկավարությունն է՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ԿԲ նախագահի ու վարչապետի: Արդյունքում` ՀՀ կառավարությունը մեծ ծավալներով մարդկային, ֆինանսական, տեխնիկական, տեխնոլոգիական միջոցներ է ծախսում ռազմավարական ծրագրեր մշակելու և իրականացնելու վրա, «որոնց արդյունավետությունը մտահոգություն է առաջացնում, և որոնք կամ չեն սկսվում, կամ կիսատ են մնում, ավարտվում են անհաջողությամբ»:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008թ. ի վեր ՀՀ կառավարությունը արտաքին աղբյուրներից գրեթե երեք միլիարդ ԱՄՆ դոլար մեծությամբ պարտքեր է ներգրավել, հարց է առաջանում թե ինչքանով կարելի է վստահ լինել, որ այն ունի բավարար գիտելիքներ, մասնագետներ, փորձ և կարողություններ նման մեծ ծավալներով ներգրաված միջոցներով ֆինանսավորվող ծրագրերը կառավարելու համար և ինչքանով կարող է հայ հանրությունը վստահ լինել, որ այդ ներդրումները տալիս են, կամ կտան ցանկալի արդյունքը»,- ասված է հետազոտության մեջ:

Թեև պետական պարտքի վերաբերյալ բոլոր պաշտոնական փաստաթղթերում նշվում է այն մասին, որ պարտքը գտնվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վտանգավոր համարվող շեմից ցածր մակարդակում, սակայն ինչպես նշված է հետազոտությունում, տնտեսագետների մի խմբի կարծիքով` երկրները կարող են անվճարունակություն առերեսել նաև պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության ավելի ցածր ցուցանիշի պայմաններում:

«Հարկ է հիշել, որ երբ 2000-2001թթ. Հայաստանը դադարեցրել էր Ռուսաստանի Դաշնությունից ներգրաված ֆինանսական միջոցների դիմաց վճարումները (ինչը ֆինանսական շուկաներում բնութագրվում է «դեֆոլտ» տերմինով) ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 47 տոկոսից փոքր էր: Այսինքն` ՀՆԱ 50 տոկոսից փոքր լինելու հանգամանքը բավարար չէ, որպեսզի հանրությունը համոզված լինի, որ պարտքը կայուն է: Որևէ մեծությամբ սահմանափակված պարտքը որպես անվտանգ բնութագրելը հաշվի չի առնում պարտքի որակական կողմը: Այսպես, պարտքը կարող է լինել ՀՆԱ 50 տոկոսից փոքր, սակայն կարճաժամկետ կամ թանկ»,- ասված է այդ հետազոտությունում:

Այսպիսով, վերջին 4-5 տարիներին Հայաստանի կառավարությունը չափազանց անարդյունավետ էր աշխատում ինչպես լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հարցում (չունենալով դրանց կարիքը), այնպես էլ (է՛լ ավելի մտահոգիչ չափով) այդ միջոցները արդյունավետ ծախսելու հարցում: Արդյունքում հսկայական ռեսուրսներ ու աշխատանք էր վատնվում այս գործընթացում, որի միակ արդյունքը մտահոգիչ դարձած արտաքին պետական պարտքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում