«Սանթոս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատար Նեյմարը հայտարարեց, որ պատրաստվում է մոտ ապագայում ևս ելույթները շարունակել իր ներկայիս ակումբում:
Բրազիլացու ծառայություններով եվրոպական մի շարք գրանդեր են հետաքրքրվում, սակայն թիմի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ մինչև 2014թ խաղացողի չի լքի Բրազիլիան:
«Երազում եմ Եվրոպա տեղափոխության մասին, բայց դեռ «Սանթոս»-ը լքելու ժամանակը չէ»,- հայտարարեց Նեյմարը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան նույնպես հայտարարեց, որ մինչև 2014թ Մունդիալը Նեյմարը չպետք է լքի Բրազիլիան՝ շարունակելով խաղային որակները կատարելագործել հարազատ ակումբում:







































