«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հանդիպեց կատալոնացի դպրոցականների հետ և խոսեց ակումբի, նրա արժեքների, ֆուտբոլիստների և մի շարք այլ հարցերի մասին.
««Բարսելոնա»-ում կան 5 արժեքներ, որոնք ապահովում են թիմի հաջողությունը. հարգանք, աշխատասիրություն, հավակնություններ, թիմային աշխատանք և համեստություն:
Ֆուտբոլիստը պետք է համեստ լինի, անկախ այն հանգամանքից, թե ինչ հաջողությունների է հասել: Վառ օրնակ է Մեսսին: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները խաղադաշտում տոնում են իրենց հաջողությունը՝ չվիրավորելով հակառակորդներին:
14 տիտղոս նվաճելուց հետո թիմը ցանկանում է կրկին հաղթել, նոր բարձունքներ նվաճել», – հայտարարեց Ռոսելը:










































