Ուկրաինական հատուկջոկատայինները կատաղի մարտում ջախջախել են ահաբեկիչների խոշոր խմբավորում, որը ճեղքման փորձ է նախաձեռնել ուկրաինական զորքերի կողմից շրջապատված Սլավյանսկից:
Censor.net-ի աղբյուրները Հակաահաբեկչական շտաբում հայտնել են, որ հարյուրավոր ավազակներ հարձակվել են ուկրաինական դիրքերի վրա և մեծ կորուստներով հետ մղվել օգնության հասած ուժերով:
Մարտի վայրում առգրավվել է Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության հատուկջոկատայինների սպառազինությունում առկա ռուսական արտադրության նորագույն զենքի զգալի քանակություն: Ներկայում իրականացվում է տարածքի մաքրություն:
Մարտում ուկրաինական բանակը կորուստներ է կրել: 4 զինվորներ զոհվել են, մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է: Մոտ 20 զինծառայողներ վնասվածքներ են ստացել: Նրանք ուղղաթիռներով տեղափոխվում են մոտակա հիվանդանոցներ:









































