Ճապոնացիներն աշխարհին զարմացրել են իրենց հերթական գյուտով: Այս անգամ նրանք իրենք ինտելեկտուալ հնարավորությունները ծախսել են զուգարանակոնք ստեղծելու վրա, որը կարող է փոխարինել դարպասապահին:
Super Great Toiler Keeper անունը կրող զուգարանակոնքը ցուցադրել է իր հնարավորությունները՝ մրցելով ճապոնական ֆուտբոլի աստղ Տացուհիկո Կուբոյի հետ:
Զուգարանակոնքն ունի շարժման ցուցիչներով տեսախցիկներ և մինի-համակարգիչներ, ինչը վայրկյանական թույլ է տալիս հաշվարկել գնդակի թռիչքի հետագիծը: Այն ազատ պտտվում է իր առանցքի շուրջ, իսկ հարվածը ետ մղելու համար օգտագործում է անմիջապես զուգարանից «կրակվող» գնդակը:
Այս տարօրինակ գյուտի հեղինակները նույն անունը կրող, բայց միանգամայն տարբեր արտադրությամբ զբաղվող երկու ճապոնական ընկերություններ են՝ զուգարանակոնք արտադրող Toto ընկերությունը և սպորտային վիճակախաղերի Toto-ն:
Այս կերպ նախագծի մասնակիցները ցանկացել են ցույց տալ իրենց լուրջ վերաբերմունքը շրջակա միջավայրի պահպանման հարցում:










































