Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ վրացական բանտերում ակտիվացել են կրիմինալ հեղինակությունները, որոնք փորձում են անկարգություններ կազմակերպել.
«Այս գիշեր Ռուսթավիի թիվ 16 բանտում ձեռնարկվել է անկարգությունների կազմակերպման փորձ, սակայն այդ փորձը կանխվել է: Դա նմանատիպ սադրանքների միակ օրինակը չէ վրացական ազատազրկման վայրերում: Նախկին իշխանությունների պնդումները բլեֆ են, թե նրանք վերջ են դրել բանտարկյալների վրա «օրենքով գողերի» ազդեցությանը:
Մենք չենք կարող թույլ տալ, որ կրիմինալ հեղինակությունները փոխարինեն բանտային վարչակազմին, և անում ենք ամեն ինչ՝ այդպիսի փաստերն արմատախիլ անելու համար»:









































