Wednesday, 08 05 2024
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Հայկական գործոնը` Անկարայի և Մոսկվայի հարաբերակցությամբ

Հալեպում Սուրբ Գևորգ եկեղեցու և հարակից ազգային կենտրոնների հրկիզումից, ինչպես նաև զինյալ խմբավորման կողմից հայերի առևանգումից հետո, համատարած մտահոգությունը կենտրոնացել է սիրիահայ գործոնը թիրախավորված լինելու հավանականության վրա: Այստեղ ոչ թե այս կամ այն կողմին հստակ պատասխանատու նկատելու խնդիրն է, այլ դեպքերը անպայման պատահականության չվերագրելն ու ընդհանուր իրավիճակի մեջ արձանագրվող պատահարները առանձնացնելը:

Անտրամաբանական չէր այս մտահոգության տարածումը, մանավանդ, որ Անկարան ոչ թե սոսկ օժանդակողի, քաջալերողի և հովանավորի կարգավիճակում է, այլ ուղղակի ներքաշված է ներսիրիական պատերազմում:

Համակողմանի հայտարարություններ և մեկնաբանություններ, նույնիսկ արևմտյան նշանավոր մամուլի վերլուծաբաններն ուղղակի շեշտում են Սիրիայի նկատմամբ Անկարայի կիրառած քաղաքականության ամլության մատնված լինելը: Սահմանակից պետությունների հետ խնդիրները վերացնելու Անկարայի կողմից պաշտոնապես հայտարարված արտաքին քաղաքականության այս առաջնային օրակարգը, այս պահի դրությամբ փաստորեն տվել է ճիշտ հակառակ արդյունքը:
Հարևան Սիրիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են թշնամական մակարդակի վրա: Ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզման երևույթով: Տարածաշրջանում իր հեղինակության համար պայքար մղող Ռուսաստանի հետ ինքնաթիռների հարկադիր վայրէջքներով սկսված լարվածությունը նկատելի աստիճանաչափ նվաճել է արդեն և փոխադարձ հատարարությունները հատել են սպառնալիքների սահմանը: Մոսկվան, թուրք զինվորի Սիրիա մուտքը համարել է համազոր նրա` ռուսական տարածք մուտք գործելուն, պարզ դարձնելով, որ Մոսկվան չի կարող ձեռնածալ դիտել թուրքական բանակային ջոկատների ազատ գործունեությունը սիրիական տարածքում:

Միջազգային ընտանիքի կողմից որոշակի արտաքին ռազմական միջամտության մինչ այժմ անտեսանելիությունը և դրա զուգահեռ երևութապես Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մոտալուտ լինելը, ստեղծել են արևմտյան ուժերի վճռորոշ դերակատարության շուրջ մառախուղ:

Այս պայմաններում հանգուցալուծման ներկա ճնշամիջոցները կենտրոնացել են Ռուսաստան-Թուրքիա պարանաձգության վրա: Պարզեցնելով հարցը` իշխանության պահպանումը ռուսական առաջադրանք, իշխանափոխությունը` թուրքական նպատակ: Թուրքիայի աքիլեսյան գարշապարը այս դեպքում իր դիմագրաված ներքին խնդիրներն են, որոնք անմիջականորեն կապված են Սիրիայի զարգացումների հետ: Ի տարբերություն Ռուսաստանի, որ նման խռովություններ չի դիմագրավում:

Անկախ քրդական շարժումներից և ալավիների հետզհետե զանգվածայնացող բողոքի ցույցերից, դիտարժան են Թուրքիայի Հանրապետության նշման օրվա հասարակական պոռթկումի դրսևորումները, որոնք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը: Թուրքիայի Հանրապետության օրվա նշման հետևում կանգած իրականությունների վերլուծումն ու մեկնաբանությունները գրավեցին միջազգային մամուլի և վերլուծաբանների ուշադրությունը, որոնք Անկարայի հետագա կարգավիճակի համար, մեղմ ասած, փայլուն պատկերացումներ չունեին:

Թուրքիան ուրեմն միաժամանակ թե՛ արտաքին մակարդակի վրա և թե՛ ներքին դիմագրավում է շատ սուր խնդիրներ և, ըստ երևույթին, այս օրերին կնախընտրի չհանկերգել իր հայտարարած արտաքին քաղաքականությունը ինքնաբնութագրող «Զրո խնդիրներ» կարգախոսը:

ժամանակի թավալումը և հատկապես աշխարհաքաղաքական գերտերությունների անհամաձայնությունը սիրիական հանգուցալուծման պատկերացման շուրջ համոզում են, որ Սիրիան արաբական գարնան մեկ օղակը հանդիսանալու կարելիությունից հեռու է այլևս: Սիրիան փաստորեն ընթանում է ա՛յլ ուղղությամբ, քան այն ուղին, ուր իրար հետևից անցան Թունիսն ու Եգիպտոսը. կամ կարող են դեռևս անցնել արաբական այլ երկրներ:

Սիրիահայությունը, հակառակ այս իրողություններին, իր կրած մարդկային և նյութական վնասներին, շարունակում է պաշտոնական հայտարարություններով թե իրողապես գետնի վրա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ներքաշվելը մերժող դիրքերից հանդես գալ, քանդման, ավերման և քաղաքացիական ընդհարումների ընտրանքը բացառել:

Սիրիայի քրդերն ու քրիստոնյա համայնքները այս բոլոր թոհուբոհում գրավում են տարբեր ուժերի ուշադրությունը: Ի տարբերություն այդ ազգաբնակչություններին, հայությունը միակն է, որ ունի պետություն, որ կոչված է մոտիկից հետևելու տեղի համայնքի իրավիճակին, ապրած դժվարություններին, դիմագրաված խնդիրներին և առհասարակ համայնքի հավաքական անվտանգության հարցին: Խնդիրը չի վերաբերում սոսկ Հայաստան հաստատված սիրիահայերին դյուրություններ ընձեռելուն:

Մեր ակնկալելիքը Հայաստանի պետությունից վստահաբար հաշվի է առնում Անկարայի և Մոսկվայի ներգրավվածության չափն ու տարողությունը և Երեվան-Անկարա կամ Երեվան-Մոսկվա հարաբերությունների այսօրվա պատկերը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում