Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը: Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի է դարձել, որ բելգիացին վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` Ազարը ցանկանում է հեռանալ Լոնդոնից: Բելգիացի կիսապաշտպանը պատրաստ է շարունակել կարիերան կատալոնական «Բարսելոնա»-ում:
Ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Ռեալ»-ն ու «Պարի Սեն-Ժերմենը:










































