Բրիտանական Լիդս քաղաքում բացվել է The Real Junkfood Project ռեստորանը, որը կերակրատեսակները պատրաստում է թափված մթերքներից: Շրջակայքի սուպերմարկետները, ռեստորաններն ու սրճարանները այստեղ են բերում այն մթերքները, որոնք նրանք արդեն օգտագործել չեն կարող, գրում է Kedem.ru-ն:
Իսկ Ադամ Սմիթի ղեկավարած՝ երիտասարդ խոհարարների խումբը դրանցից սննդարար և համեղ կերակրատեսակներ է պատրաստում: Ռեստորանի ճաշացանկը փոփոխվում է՝ կապված մթերքների մատակարարումից, սակայն ամեն օր առկա են մսով և բանջարեղենով տաք կերակրատեսակներ, նույնիսկ դեսերտ: Երբեմն հանդիպում են նաև դելիկատեսներ, թանկարժեք պանիր և հազվագյուտ համեմունքներ:
The Real Junkfood Project ռեստորանում ֆիքսված գնացուցակ չկա, յուրաքանչյուրը վճարում է այնքան, որքան անհրաժեշտ է համարում: Նրանք, ովքեր դժվար կացության մեջ են հայտնվել, կարող են իրենց ճաշը ռեստորանում բանվորությամբ վաստակել:









































