Նոյեմբերի առաջին 2 օրերը կաթոլիկ եկեղեցում նվիրված են հանգուցյալների հիշատակին. նոյեմբերի 1-ը բոլոր սրբերի օրն է (All Saints’ Day), 2-ը` հանգուցյալների հիշատակության օրը (All Souls’ Day): Բոլոր սրբերի օրը խոր արմատներ ունի. մոտ 2 000 տարի առաջ կելտական ցեղերն այդ օրը նշել են Նոր տարին, որի նախօրեին նշվել է Samhain տոնը:
Այդ ժամանակաշրջանը համարվել է կախարդական և միստիկ. համարվել է, որ այդ օրը մահացածների հոգիները վերադառնում են իրենց տները և ողջերից զոհաբերության ուտելիք են պահանջում: Մարդիկ սկսել են նշել հանգուցյալների հիշատակության օրը: Այսպես էլ առաջացել է բոլոր սրբերի օրը: Այն սկզբում կոչվել է All hallow ees:
Բոլոր սրբերի օրը սկզբում նշվել է մայիսի 13-ին, 609թ. այդ օրը Բոնիֆացիոս IV պապն օծել է Աստվածամորը և եկեղեցու բոլոր սրբերին նվիրված հռոմեական ռոտոնդան (ըստ ուրիշ աղբյուրների` այդ տոնը սկզբնավորել է Հռոմի պապ Գրիգորի IV-ը 835 թ.): 11-րդ դարի սկզբին այս տոնը տեղափոխվել է նոյեմբերի 1-ին:









































