Նոյեմբերի 1-ին, ժամը 17.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի 16-րդ շենքի թիվ 33 բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: պարզվել է, որ բնակարանի խոհանոցում այրվել է սառնարան եւ ջրատաքացուցիչ:
Նույն օրը, գիշերը ահազանգ է ստացվել նաեւ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային հանքից: Այնտեղ եւս հրդեհ է բռնկվել, որը մարվել է երկու ժամ անց: Այրվել է տարածքի 25քմ. մակերեսով փայտե տնակը: