Microsoft ընկերության հանդիսությունները՝ կապված Windows-ի նոր տարբերակի թողարկման հետ, մռայլվեցին դատական հայցով: SurfCast ընկերությունը Մեն նահանգի դատարան է դիմել՝ ընկերությանը մեղադրելով «կենդանի վահանակների» գաղափարը կրկնօրինակելու համար: Այդ դինամիկ փոփոխվող պատկերները օգտագործվում են ավանդական պատկերների փոխարեն Windows 8-ում, ինչպես նաև Windows Phone-ում:
SurfCast-ում նշում են, որ տեղեկատվության պատկերման այդ տարբերակն իրենք արտոնագրել են դեռևս 2004 թ. ապրիլին:











































