Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ինքը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի՝ «Պալերմո»-ի դեմ խաղին կայացրած որոշումներից:
«Ես գիտեմ՝ Բեռլուսկոնին ինչ է ուզում: Ինձ հանձնարարական պետք չէ՝ ինչ-որ բանի վրա զայրանալու համար. ես ինքս կարող եմ: Ես զայրանում եմ, երբ 5 հենակետային եմ տեսնում մեր թիմի կազմում»,- Football Italia-ն փոխանցում է Գալիանիի խոսքերը:











































