Լոնդոնի «Չելսի»-ն պաշտոնական դիմում-բողոք է ներկայացրել Անգլիայի Ֆուտբոլային ասոցացիա Մարկ Կլատենբուրգի դեմ, ով ԱՊԼ-ի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում անընդունելի արտահայտություններ է թույլ տվել Ջոն Օբի Միկելի հասցեին:
Ինչպես բոլորինէ հայտնի, լոնդոնյան ակումբը մեղադրում է մրցավարին ռասիստական բնույթի վիրավորանքների մեջ: Դիմում-բողոքի մեջ նշվում է, որ այս գործին ընթացք տալու որոշումը կայացվել է ակումբի կողմից անցկացված հետաքննության արդյունքներից հետո:
Դիմում-բողոքում նշվում է, որ Կլատենբուրգը վիրավորել է նաև Խուան Մատային, սակայն նրա դեպքում որոշվել է քայլեր չձեռնարկել ապացույցների բացակայության պատճառով:





































