Ուկրաինայի գրավված տարածքների հետագա կորուստը երկրին սպառնում է արտաքին պարտքի դեֆոլտով՝ կարծում են Standard & Poor’s միջազգային վարկանիշային կազմակերպության մասնագետները: Փորձագետները նշում են, որ նման վտանգը ակնհայտորեն մատնանշում է այժմյան վարկանիշը՝ ССС:
«Եթե Ուկրաինան կորցնի իր տարածքի մի մասը, երկիրը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մարել վարկերը»,- Reuters-ին հաղորդել է S&P-ի սուվերեն վարկանիշների կոմիտեի ղեկավար Ջոն Չամբերսը:
«Ուկրաինան ճգնաժամի մեջ է հայտնվել չափավոր պետական պարտքով»,- հիշեցրել է Չամբերսը:
Նա հավելել է, որ տարածքների հետագա կորուստը կհանգեցնի նրան, որ Կիևը այլևս չի կարողանա վճարել իր պարտքը:








































