Football Italia-ն տեղեկացնում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չհետաձգել Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Պարմա» – «Ռոմա» մրցավեճը:
Պարմայում ամբողջ օրն անձրևել է, սակայն խաղադաշտի աշխատակիցներին հաջողվել է դաշտի վիճակը կայուն պահել: Նշենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Պարմայում հորդառատ անձրևներ են:
Նշենք, որ «Պարմա» – «Ռոմա» խաղը տեղի է ունենալու այսօր՝ ՀՀ ժամանակով 23:45-ին:







































