Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվում է Հրաչյա Մկրտչյանի գործի դատական քննությունը:
Ալավերդի քաղաքի 45-ամյա բնակիչ Հրաչյա Մկրտչյանը 2013 թվականի նոյեմբերի 1-ին մուտք է գործել Երևանի Մաշտոցի 4 հասցեում գտնվող «Դելֆին» ՍՊԸ-ի մթերային խանութ, վաճառողուհիների առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ հրել է նրանց, ու խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 10 հազար դրամ:
Նույն եղանակով Հրաչյան, ըստ մեղադրանքի, փորձել է բացահայտ հափշտակություն կատարել նաև «Էսկուլապ» ընկերությունից:
Հրաչյա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի և կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 34-176 հոդվածի 1-ին մասով:
Հրաչյա Մկրտչյանի խափանման միջոցը կալանավորումն է:








































