Հորդանանի սահմանապահներն այսօր հաստատել են հարևան Սիրիա անօրինական զենքի զգալի խմբաքանակ փոխադրելու փորձը՝ հաղորդում է Elaph կայքը:
Հորդանանա-սիրիական սահմանին կալանվել են 5 բեռնատարներ, որոնցում եղել է զենք-զինամթերք: Ավտոմեքենաները փորձել են ապօրինի կերպով հատել երկու երկրների միջև պետական սահմանը՝ բեռը Սիրիայի տարածք հասցնելու համար:
Թագավորության զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ և բեռնատարները, և մաքսանենգ զենքերն առգրավվել են Հորդանանի սահմանապահների կողմից և փոխանցվել «իշխանության համապատասխան կառույցներին»:
Մաքսանենգ ապրանքը ուղեկցող մի քանի մարդ կալանավորվել են:








































