Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դորտմունդի ակումբի` «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպմանը:
Հանդիպման 31-րդ րոպեին Հենրիխը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Այս պահին խաղի հաշիվն է 2:1` հօգուտ «Բորուսիա»-ի:
Հավելենք, որ Մխիթարյանը հեղինակեց իր 9-րդ գոլը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում:







































