Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի «Տոմ»-«Սպարտակ» հանդիպումից հետո երկրպագուները խնդրել են Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը, սակայն այնուհետև վերադարձրել են այն` գցելով վազքուղու վրա:
Այդպիսով երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնել ակումբին՝ անբավարար և անհետաքրքիր խաղ ցուցադրելու համար: Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածի 9 խաղերում «Սպարտակ»-ը 6 պարտություն է կրել և ընդամենը մեկ հաղթանակ տարել:
Նշենք, որ «Տոմ»-ի դեմ խաղում Յուրա Մովսիսյանը խփել է իր 15-րդ գոլն առաջնությունում` դառնալով իր թիմի միակ գոլի հեղինակը և մրցաշրջանի ընթացքում թե´ Յուրան, թե´ Արաս Օզբիլիսը շատ ավելի լավ և արդյունավետ խաղ են ցուցադրում, քան մոսկովյան ակումբի մյուս ֆուտբոլիստները, ովքեր ընդհանրապես աչքի են ընկնում միայն դժգույն խաղով:











































