Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը հայտնվել է Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ծանոթ է ֆուտբոլիստի ունակություններին` «արքայական ակումբ»-ում համատեղ աշխատանքի ժամանակներից:
Պորտուգալացի մասնագետը հուսով է, որ կրկին հնարավորություն կունենա աշխատելու Վարանի հետ: Տեղեկությունների համաձայն` Մոուրինյոն արդեն դիմել է «Չելսի»-ի ղեկավարներին` Վարանի տրանսֆերի ձեռքբերման շուրջ բանակցություններ սկսելու խնդրանքով:










































