Նյույորքյան Բրոդվեյի թատրոնների մեծ մասը երեքշաբթի քաղաքին վրա հասած «Սենդի» փոթորկից հետո չորեքշաբթի վերսկսում են իրենց աշխատանքը` հաղորդում է «Բրոդվեյ լիգ Ինդասթրի» պաշտոնական կայքը:
Բրոդվեյի թատրոնները անվտանգության նկատառումներով կիրակի կասեցրել էին իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդում էին, որ Կանադայում և ԱՄՆ-ում փոթորկի զոհ է դարձել 48 մարդ:
Այժմ փոթորիկը շարժվում է Փենսիլվանիա նահանգով և մոտենում Փիսբուրգ քաղաքին` հաղորդում են համացանցային լրատվամիջոցները: Քամու արագությւոնը կազմում է 72կմ/ժ:









































