Nirvana-ի Smells Like Teen Spirit երգի տեսահոլովակում Կուրտ Քոբեյնի կոտրած կիթառը հանվել է աճուրդի` հաղորդում է The Guardian-ը: Գործիքի համար նախատեսվում է ստանալ 24-40 հազար դոլար:
Այդ բաս կիթառը գնվել է 1991թ.-ին` հատուկ տեսահոլովակի նկարահանման համար, այնպես որ` հայտնի չէ` նրանով նվագե՞լ են, թե՞ ոչ: Դատելով տեղադրված նկարից` գնորդներին առաջարկվում է միայն կիթառի կորպուսը:
Քոբեյնի կոտրած կիթառը կվաճառվի Christie’s-ի աճուրդում, որը նվիրված է երաժշտությանն ու կինոյին: Ինչպես գրում է Artdaily-ը` աճուրդի են հանվելու նաև Էլվիս Փրեսլիի ժամացույցը, Մադոննայի և Միկ Ջագերի հագուստները, ինչպես նաև 40 այլ իրեր, որոնք կապված են The Beatles խմբի հետ:
Ընդհանուր առմամբ աճուրդի կհանվի 160 առարկա: Աճուրդը կկայանա նոյեմբերի 29-ին` Լոնդոնում:










































