Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ամենավերջին հայհոյանքներով սպառնացել է լռեցնել հայ նկարչին. «Կհասնեմ Կիև՝ կտեսնես»

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն ամենատգեղ հայհոյանքներով սպառնացել է Կիևում բնակվող հայազգի գեղանկարիչ Բորիս Եղիազարյանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին մեզ ասաց ինքը՝ Բորիս Եղիազարյանը:

Հայ գեղանկարչի խոսքով՝ երեկ մեզ տված իր հարցազրույցից հետո, որը հրապարակվել է այսօր՝ «Անդրանիկ Մանուկյանը խայտառակում է մեզ Ուկրաինայում» վերտառությամբ, իրեն է զանգահարել Անդրանիկ Մանուկյանն ու ասել, թե նա ինչ իրավունք ունի իր մասին նման կարծիք հայտնելու, ապա հավելել. «Ի՞նչ ես ուզում ինձնից»:

Եղիազարյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ Մանուկյանի անձի դեմ ոչինչ չունի, պարզապես խոսել է որպես դեսպան նրա սխալների մասին, որի իրավունքն ունի:

«Ասացի, որ քննադատել եմ նրան երկու տարի առաջ Հայաստանի անկախության օրվա տոնակատարությանը Ուկրաինա պետության որևէ ներկայացուցչի չհրավիրելու և Ուկրաինայում ՌԴ դեսպանին ոչ միայն հրավիրելու, այլև խոսք փոխանցելու համար, որովհետև դա համարում եմ դիվանագիտական կոպիտ սխալ: Նույնպիսի սխալ եմ համարում այն, որ ապրիլի 24-ին Կիևի կենտրոնում հայ համայնքի միջոցառման ժամանակ հրավիրվել էր Յանուկովիչի շրջանի մշակույթի նախարարը, ով սգո օրվա ընթացքում ելույթ ունեցավ:

Ես հեռախոսազրույցի ընթացքում նաև ասացի նրան, որ իր կողքին ելույթ ունեցավ Յանուկովիչի նախարարը, իսկ Յանուկովիչը ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում համարվում է հանցագործ: Ես ասացի, որ ասել եմ ու ասում եմ, որ դա դիվանագիտություն չէ, սխալ արարք է դեսպանի կողմից՝ Ուկրաինայի մայրաքաղաքում, ապրիլի 24-ին: Ասացի, որ լավ էր՝ չկար ուկրաինական մամուլ, և Ուկրաինան չիմացավ այդ մասին: Ի պատասխան՝ նա ամենատգեղ հայհոյանքներով, գոռալով սպառնաց, թե կհասնի Կիև, և այն ժամանակ ես կտեսնեմ, ու այդ ամենն ասաց ամենատգեղ հայհոյանքներով, գոռալով՝ այնպես, որ ես չհասցրեցի իրեն տեղը դնել, քանի որ ցած նետեց հեռախոսը»,- պատմեց Բորիս Եղիազարյանը:

Նա նաև հիշեց, որ սպառնալիքներ է ստացել Կիևում Յանուկովիչի կրակոցների ժամանակ. իրեն հեռախոսով սպառնացել են տիտուշկաները, Ուկրաինայի դատախազության ներկայացուցիչները՝ որպես Մայդանի ակտիվիստի: Բայց ոչ մի անգամ, նրա գնահատմամբ, նման ծայրահեղ տգեղությամբ ու կոպտությամբ այդպիսի սպառնալիք չի եղել իր անձի նկատմամբ, ինչպես դա արեց Հայաստանի դեսպանը: Հայ գեղանկարչի որակմամբ՝ դա անընդունելի է և աններելի:

«Ես չեմ վախենում ոչնչից, մանավանդ Հայաստանի դեսպանից Ուկրաինայում, դա տհաճ էր ու սարսափելի, և երևի ես ստիպված լինեմ Ուկրաինայում պաշտպանվել: Առայժմ Ուկրաինայի մամուլում հրապարակում չեմ ուզում անել: Ուզում եմ դա հրապարակել Հայաստանում, քանի որ սա նրա պատասխանն էր իմ հարցազրույցին: Ուզում եմ հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի ինձ վախեցնելու և արգելելու, որ ես իմ կարծիքը հայտնեմ: Ես խոսել եմ փաստի մասին:

Ես այդպիսի հայտարարություններ արել եմ նաև Ուկրաինայի նախկին իշխանությունների հասցեին ամբողջ Մայդանի ընթացքում, երբ իշխանությունն այստեղ ուժեղ էր, ես քննադատել եմ, արել եմ հայտարարություն, դա իմ իրավունքն է: Ես հասկացել եմ, որ ինձ վտանգի եմ ենթարկում: Բայց ես չէի կարծում, թե ես իմ կարծիքը հայտնելով դեսպանի մասին՝ վտանգի եմ ենթարկում իմ անձը: Շատ տգեղ է»,- այսպես եզրափակեց իր խոսքը Բորիս Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվական»-ը հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ խոսել էր մայիսի 25-ին կայանալիք համաուկրաինական ընտրությունների, Ուկրաինայում Հայաստանի և Հայաստանում Ուկրաինայի դեսպանների գործունեությունների շուրջ, որին ավելի մանրամասնությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով: Հարցազրույցի ընթացքում հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանն իրացրել է բացառապես իր խոսքի ազատության իրավունքը և քննադատել Անդրանիկ Մանուկյանի մասնագիտական և ոչ անձնական գործունեությունը:

Հ.Գ. Երեկ Բորիս Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նաև պարզաբանել էր, որ իր տեղեկությունը, թե Անդրանիկ Մանուկյանն է ապրիլի 24-ի միջոցառմանը հրավիրել Յանուկովիչի Մշակույթի նախարարին, չճշտված է:  Սակայն չէր հերքել հարցազրույցում իր դիտարկումներն Անդրանիկ Մանուկյանի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում