Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Անդրանիկ Մանուկյանը խայտառակում է մեզ Ուկրաինայում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայգեղանկարիչ, Ուկրաինայում բնակություն հաստատած Բորիս Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, մայիսի 25-ին կկայանան Ուկրաինայի նախագահի ընտրությունները, նույն օրը՝ նաև Կիևի քաղաքային խորհրդի և քաղաքապետի ընտրությունները: Հայ համայնքի ղեկավարներն ուկրաինական ծանր իրադարձությունների ողջ ընթացքում չեզոքություն պահպանելու կոչերով հանդես եկան: Չեզոքությունն այս դեպքում ե՞լք է:

-Բոլոր այն հայերը, ովքեր Ուկրաինայի քաղաքացիներ են, պետք է գնան ու մասնակցեն ընտրություններին ու պետք է ձայն տան նրան, ում ճիշտ են համարում: Բայց չեզոք լինել ինչի՞ նկատմամբ և ինչո՞ւ: Կա երկու կողմ՝ Ուկրաինայի պետականության և միասնականության կողմնակիցներ և հակառակը: Նա, ով Ուկրաինայի քաղաքացի է կամ բնակվում է Ուկրաինայում, սնվում այս երկրից, հողից, պետք է պաշտպանի Ուկրաինա պետության շահերը: Եթե այստեղ բնակվող մարդը պաշտպանում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, ավելի լավ է՝ գնա Ռուսաստանում ապրի, քանի որ այստեղ պատերազմ է սկսվում, և երբ կրակում են, մարդիկ են զոհվում՝ անկախ ազգությունից:

Խելացի կլիներ չեզոքություն պահել սկզբից, սակայն շատ հայեր հակաուկրաինական դիրքորոշում որդեգրեցին, այդ դեպքում էր չեզոքություն պետք: Եթե չես պաշտպանում այս երկրի շահերը, պետք է սուս մնաս, որպեսզի հարվածի տակ չդնես քո մյուս հայրենակիցներին. այսպիսի չեզոքությունն ընդունելի է: Եթե պետք է այս պետության դեմ դուրս գաս, որտեղ ապրում ես, բարիքներից օգտվում ես, կանգնես ագրեսորի կողմը, հարևան պետության կողմը կանգնես, ապա ավելի լավ է՝ այս պարագայում չեզոքություն պահպանես:

Կուզեի, որ հայերը պատվախնդիր լինեն: Պահեն իրենց տունը, ընտանիքն ու պատիվը: Այստեղ չեն անում հայտարարություններ հայերի հետ կապված, քանի որ ողջ երկիրն իր ցավերով է զբաղված, չնայած, ցավոք սրտի, եղան պաշտոնական հայտարարություններ անվտանգության պաշտպանության խորհրդի կողմից, որ արևելյան կողմերում շատ հայեր հակաուկրաինական դիքորոշում են գրավել. հայտարարություններ եղան: Ավելի լավ է սուս մնալ և չեզոք լինել:

-Ձեր կարծիքով՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը փոխե՞լ է արդյոք իր մոտեցումները Կիևի նոր իշխանությունների հանդեպ:

– Նրան հարկավոր է ետ կանչել անմիջապես, Ուկրաինայի դեսպանը ապրիլի 24-ի օրը եկել էր Կիևի կենտրոն, և հրավիրել էին Յանուկովիչի իշխանության մշակույթի նախարարին, որը վաղուց հեռացված է պաշտոնից, այս երկրում այլ իշխանություն է այսօր: Ինչ էլ անի Պուտինը, կլինեն ընտրություններ, կլինի նոր նախագահ, այս երկրի ժամանակավոր իշխանություններին ամբողջ աշխարհն ընդունում է և նեցուկ կանգնում: Յանուկովիչի իշխանությունը չկա, Յանուկովիչը փախած է այս երկրից, Յանուկովիչի իշխանության ժամանակ եղած մշակույթի նախարարին հրավիրել էին, որն արդեն նախարար չէ, մեր դեսպանի կողքին, մեր եկեղեցու բակում:

-Այսինքն՝ դեսպանը շարունակում է նախկին իշխանություններին ճանաչել, որպես ուկրաինական իշխանությո՞ւն:

-Այդպես է պարզվում: Նա հայտարարեց ուկրաինացի ժողովրդին, թե որևէ հակաուկրաինական բան չեն արել, բայց, դե, կողքին կանգնել էր: Նա մեզ խայտառակ է անում, պետք է ետ կանչել, բայց ինչո՞ւ ետ չեն կանչում, որովհետև նա հակաուկրաինական, պրոռուսական հայացքներով մարդ է, որը Կիևի կենտրոնում այդ տեսակ դիրքորոշում ունի, և նա դիվանագետ չէ, նրա դիվանագիտությունը թույլ է: Եթե հայերը խելք ունենան՝ նրան ետ կկանչեն, գոնե ձևի համար այլ մարդ կուղարկեն: Պարզապես ուկրաինացիները մաքուր ժողովուրդ են, չեն ցանկանում ֆիքսվել բացասական երևույթների վրա, քանի որ ունենք մտածող և ինտելիգենտ հայություն:

-Ուկրաինայի դեսպանը Հայաստանում՝ Իվան Կուխտան, մեկնեց Կիև՝ գործուղման պատճառաբանությամբ և չվերադարձավ: Շատ տարբեր խոսակցություններ կան, որ կվերադառնա մի քանի ամսից կամ դեսպանը կփոխվի: Ի՞նչ եք սպասում:

-Դա կախված է նրանից, թե ինչպես իրենց կպահեն հայությունն Ուկրաինայում և Հայաստանն ու ՀՀ իշխանությունները: Ուկրաինացիները սպասում են՝ հայերը կդապարտե՞ն արդյոք ռուսական դիվերսիան Դոնբասում: Ուկրաինացիները չափազանց զգայույն են հայ համայնքի նկատմամբ, դարերով կուտակված սեր կա հայերի նկատմամբ, իրենց գենի մեջ հայ մարդը հատուկ սիրված մարդ է, բայց հիմա այս պարագաներում ամեն ինչ շատ ցավոտ է:

-Եթե ՀՀ-ն միանա ՄՄ-ին, ըստ Ձեզ, դեսպանը կվերադառնա՞:

-Եթե անգամ ՄՄ-ին միանա Հայաստանը, ոչինչ չէր նշանակի Ուկրաինայի համար, Ուկրաինան կարող է դեսպան ունենալ Ղազախստանում, Բելառուսում, ուկրաինացիներին ցավ տվեց ոչ թե այն, որ հայերը մտնում են ՄՄ,- դա հայերի ընտրության հարցն է, նրանք տոլերանտ են,- նրանք վիրավորվեցին, երբ ՀՀ-ն՝ հանձին նախագահի, ողջունեց Ղրիմի բռնակցումը: Սերժ Սարգսյանի համար քաջություն կլիներ ձայն չհանելը, բայց երբեմն տղամարդը պետք է քաջություն էլ ցուցաբերի հանուն իր ազգի: Ես չեմ կարծում, թե նրա հայտարարությունը ԼՂ հարցն ամրացրեց, ընդհակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում