Սիրիացի ապստամբները ձևավորել են պաղեստինցիներից բաղկացած առանձին ջոկատ, որոնք Դամասկոսի մարզում կպայքարեն նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերի դեմ: Այս մասին հաղորդում է իսրայելական The Jerusalem Post-ը:
«Մենք զինում ենք այն պաղեստինցիներին, որոնք ցանկանում են պայքարրել: Մենք ձևավորում ենք Ալ-Ասիֆահ հատուկ ջոկատը, որը բաղկացած է միայն պաղեստինցիներից»,-ասել է ապստամբների հրամանատարներից մեկը:
Տարբեր գնահատականներով՝ Սիրիայում ապրում է շուրջ մեկ միլիոն սիրիացի փախստական: Դամասկոսի մարզում գտնվում է ամենամեծ ճամբարը, որտեղ ապրում է շուրջ 150 հազար մարդ:
Interfax-ը պարզաբանում է, որ պաղսետինցի փախստականների մի մասը պաշտպանում է Բաշար Ալ-Ասադին վարչակարգը: Գործակալությունը հիշեցնում է, որ երեկ բախում է տեղի ունցեել Յարմուկի պաղեստինցիների և ապստամբների միջև:








































