Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, 2012 թվականի երրորդ եռամսյակին Վրաստանի տնտեսական աճը, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 7.3 տոկոս:
2012 թվականի հուլիսին երկրի տնտեսական աճը կազմել է 8.8 տոկոս, օգոստոսին՝ 6.4 տոկոս, սեպտեմբերին՝ 6.8 տոկոս: 2012 թվականի առաջին եռամսյակին գրանցվել էր 6.8 տոկոս աճ՝ համեմատած 2011 թվականի առաջին եռամսյակի հետ, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակին՝ 8.2 տոկոս աճ՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ:
2011 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 7 տոկոս:











































