Անգլիայի Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը պարգևատրել է երկրի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստին և լավագույն մարզչին:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սանդերլենդ»-ի հարձակվող Քոնոր Ուիքհեմը, ում հեղինակած 5 գոլերն օգնել են թիմին դուրս գալ վտանգավոր գոտուց:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչն է «Քրիսթալ Փելես»-ի գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը, ով դուրս է բերել թիմը վտանգավոր գոտուց և հասցրել մրցաշարային աղյուսակի միջին հատված: Ապրիլին «Քրիսթալ Փելես»-ը 12 միավոր է վաստակել 15 հնարավորից` զիջելով միայն «ՄանչեսթերՍիթի»-ին:








































