Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Նոր Սահմանադրությունը ժառանգության փոխանցման թավշյա ճանապարհ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին դատավոր, իրավագիտության թեկնածու Պարգև Օհանյանը

– Պարոն Օհանյան, սահմանադրական փոփոխությունների աշխատանքային հայեցակարգի նախագիծը մի քանի շաբաթ առաջ ներկայացվեց հանրությանը: Ըստ Ձեզ՝ արդյոք մեր երկրում կա՞ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն:

– Միշտ էլ կա բարեփոխման անհրաժեշտություն բոլոր հարթություններում, մասնավորապես՝ իրավական: Հայաստանի պարագայում վստահ չեմ, որ նման անհրաժեշտություն կա, քանի որ չեմ կարծում, թե Սահմանադրությունն է մեղավոր այն բոլոր բացասական երևույթների համար, որոնք առկա են: Հայեցակարգին ծանոթացել եմ ամբողջությամբ, առաջին հայացքից շատ լավն է, բայց… Հովհան Ոսկեբերանը մի հետաքրքիր համեմատություն ունի. ասում է՝ նման է մի քաղաքի, որ հեռվից փայլում է իր գեղեցիկ կղմինդրե կարմիր տանիքներով, փողոցներով, ծառուղիներով, բայց երբ մտնում ես ներս, դատարկ է, մարդ չկա:

– Այսինքն ՝ մենք սահմանադրական փոփոխություններով որակական փոփոխություն չե՞նք ունենա: Մեզ անհրաժեշտ է համակարգափոխությո՞ւն:

– Միանշանակ: Ծայրահեղությունների մեջ չընկնելու համար չպետք է ասել՝ եթե այդպես է, ուրեմն ընդհանրապես որևէ բան չարժե անել, ոչ մի օրենք պետք չէ բարեփոխել: Սա կլինի ծուղակ, բայց մյուս կողմից՝ պակաս ծուղակ չէ նաև այն, որ կոսմետիկ կամ տյունինգային բարեփոխումներով ուզում ենք (կամ գուցե չենք էլ ուզում) իրականում էություն փոխել: Շերլոկհոլմսյան՝ ինդուկտիվ (ոչ դեդուկտիվ) եղանակով նայենք, թե ինչն է, որ վատ է ու պատճառը Սահմանադրությունն է. Սահմանադրության երկրորդ հոդվածը ՀՀ-ն հռչակում է որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական, ինքնիշխան պետություն: Օրինակ՝ սոցիալականը կփոխվի՞ դրանից, կարծում եմ՝ ոչ, իրավականը կփոխվի՞ դրանից, համոզված եմ՝ ոչ, նույն անարդարությունները կմնան: Ինչ վերաբերում է դեմոկրատիային, վստահ չեմ՝ դրա արմատը դեմո՞սն է, թե՞ դեմոնը, այսինքն՝ ժողովրդի՞ իշխանություն, թե՞ դեմոն՝ սատանայի իշխանություն: Խորհրդարանական համակարգը, իմ խորին համոզմամբ, չի նպաստելու մեր պետության ինքնիշխանությանը, ընդհակառակը՝ որքան էլ տարօրինակ թվա, կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն առավել ինքնիշխան է նախագահական, անգամ՝ միապետական (պառլամենտական) համակարգի պարագայում, որովհետև ինչքան ուժեղ է նախագահը, այնքան ուժեղ է պետությունը: Եվ ընդհակառակը՝ որքան թույլ է նախագահը, այնքան թույլ՝ պետությունը, որովհետև վերջին հաշվով վարչապետը պետության գլուխը չէ, այլ գործադիրի գլուխն է, ով չի կարող պետության ղեկ ստանձնել : Փոխադարձ հակակշիռների և զսպումների, այսպես կոչված, մեխանիզմը վերջին հաշվով բերելու է քաոսի, ոչ թե արդարության, ինչպես առաջին հայացքից կարող է թվալ, քանզի որքան մարդ, այնքան կարծիք: Եվ պետք է լինի մեկը՝ ի դեմս պետության ուժեղ ու արդար գլխի, ում խոսքը պետք է վճռորոշ լինի:

– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ առաջացավ այս բարեփոխումների անհրաժեշտությունը, իսկապես երկու նախագահների միջև առկա կոնֆլի՞կտն է պատճառը. Սերժ Սարգսյանը կողմ է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, երկրորդ նախագահը արտահայտվեց դրանց դեմ՝ ասելով, թե այդ փոփոխությունների անհրաժեշտությունը չկա:

– Ւմ կարծիքով՝ սա ժառանգության փոխանցման թավշյա ճանապարհ է, ընդ որում՝ երկու նապաստակ միաժամանակ որսալով՝ հաճոյանալով և՛ Արևմուտքին, որը ջանք չի խնայում նման պետություններին դնել խորհրդարանական կառավարման համակարգի վրա՝ թուլացնելով դրանց, ինչը նրանց ձեռնտու է, և՛ նախապատրաստելով ապագա վարչապետի ճանապարհը:

– Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է այս ճահճից դուրս գալ ու իսկապես իրավական պետություն դառնալ: Արդարադատության նորանշանակ նախարարը կարծում եք՝ ինչ-որ բան ի զորո՞ւ է փոխելու:

– Կարծում եմ՝ եթե մի նախարարին մի տեղից հանում մեկ այլ տեղ են նշանակում, կամ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահին նշանակում են արդարադատության նախարար, դա նորանշանակ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Պարզ չէ՞, որ նույն մարդիկ են՝ հագուստը փոխած: Դրանից ի՞նչ է փոխվում: Մեր կուրսում մի տղա հաջողացրեց երեք հոգու տեղ դաս պատասխանել՝ կոստյումը շուռ տալով, ակնոցներ ավելացնելով: Դրանից ոչինչ չի փոխվում. ֆուտբոլային թիմի նման պաշտպանին դնում են հարձակվող, հարձակվողին՝ պաշտպան: Դրանից ոչ խաղի որակն է փոխվում, ոչ՝ տեսլականը:

– Այսինքն՝ ապագայի նկատմամբ տեսլական չկա՞:

– Կարծում եմ՝ չկա, որովհետև համակարգը նեխել է ներսից: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրն առանձին-առանձին ուզում է լավ բան անել, բայց չի կարող, որովհետև ճահճի մեջ բոլորն իրար կապված են: Եթե մեկն ուզում է ճահճից դուրս գալ, ինքն ավելի է խրվում ու մյուսներին էլ քաշում իր հետևից: Այս դեպքում կառավարման համակարգն այդքան էլ էական չէ. մարդը պիտի բարեփոխվի: Օրինակ՝ ԱՄՆ-ի կայացման ժամանակաշրջանում հավաքվեցին 7 պաշտոնյա, ազնիվ ու նվիրյալ մարդիկ և պետության հիմքը դրեցին, իսկ հետո արդեն ռելսերի վրա դրված գնում է: Կամ Սինգապուրի օրինակը, երբ նրանց վարչապետին հարցրին, թե ինչ պետք է անել իրավական պետություն դառնալու համար, նա պատասխանեց. «Օրինակ պետք է ծառայել»: Ուղղակի յուրաքանչյուրը՝ սկսած ամենաբարձր պաշտոնյայից մինչև սովորական քաղաքացին, պետք է օրինակ ծառայի: Ինչպես հոգևոր դասի դեպքում. ինչքան էլ քարոզեն, պիտի նախ՝ իրենց գործով ցույց տան իրենց աստվածապաշտությունը, ոչ թե խոսքով:

– Սահմանադրական փոփոխությունների նոր հայեցակարգը, Ձեր կարծիքով ,թերի՞ է: Ընդհանրապես խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակի՞ց եք, թե՞ նախագահական կամ կիսանախագահական:

– Կարող է զարմանալի թվալ, բայց ես խորհրդարանական միապետության կողմնակից եմ: Միապետությունն այս պարագայում, իհարկե, իրատեսական չէ, որովհետև չենք դնելու և Սերժ Սարգսյանին հռչակենք միապետ, բայց սա լուրջ թեմա է, որի շուրջ կարելի է երկար խոսել ու հիմնավորել: Բազմաթիվ օրինակներ կան, որ խորհրդարանական պետության մոդելն իրեն չի արդարացրել: Օրինակ՝ Թուրքիան կամ Վրաստանը, որտեղ կրկին փորձում են վերադառնալ գոնե կիսանախագահական համակարգի: Եվ ընդհակառակը՝ եվրոպական շառ առաջադեմ երկրներ կան, որտեղ միապետություններ են, օրինակ՝ Իտալիան, Իսպանիան, Բելգիան և այլն:

Գուցե զարմանալի թվա, թերություններն արձանագրելով հանդերձ՝ այս գործող համակարգը և Սահմանադրությունը հավանում եմ: Ես ոչ միայն չեմ կիսում, ընդհակառակը՝ շփոթմունքի մեջ եմ այն մարդկանց կարծիքից, ովքեր ինքնանպատակ հայտարարում են, թե Մայդան են ուզում, միայն թե իշխանափոխություն լինի: Ոչ թե պետք է իշխանությունների տակը փորելով՝ ինքնանպատակ իշխանափոխության գնանք, այլ փորձենք ինչ-որ բան փոխել քրիստոնեաբար:

Մի առակ եմ ուզում պատմել Սահմանադրության («կառավարման համակարգի» ) մասին. մի երկու հազար (կամ միլիոն՝ կարևոր չէ) բադ ունեցող մեկը հարցնում է «մասնագետին», թե ինչպես պահի (կերակրի) բադերին: «Առավոտյան ցորեն կտաս, ցերեկը՝ գարի, երեկոյան՝ վարսակ»՝ ասում է վերջինս: 1-2 տարի հետո անձը նորից է դիմում նույն հարցով՝ դժգոհելով, թե բադերի մի մասը սատկել են. «Ուրեմն առավոտյան վարսակը կտաս, ցերեկը անպայման գարին,իսկ երեկոյան նոր միայն ցորենը»,- ասում է «մասնագետը»: 2-3 տարի հետո անձը նորից է դիմում, թե՝ դարձյալ մի մասը սատկել են. «Հա՜, ուրեմն գարին պետք է առավոտյան տաս, ցերեկը վարսակը…»: Եվս 3-4 տարի, և ոչ մի բադ չի մնում: «Մասնագետը»՝ (հուսահատ) «հաճախորդին». «Ափսոս, էլ բադ չի մնացել՝ բոլորը սատկել են (կամ հեռացել/չվել), թե չէ՝ տարբերակ շատ կար»:

Սիրելիներս, մինչ Դուք բարեփոխումներ կանեք, Հայաստանում էլ բադ, կներեք, ուզում էի ասել՝ մարդ չի մնա. ինչքան ուզում եք կառավարություն, Սահմանադրություն ու նախագահ փոխեք, ոչինչ չի փոխվի, եթե ինքներս չփոխվենք՝ չլցվենք ու սերունդներին «չլցնենք» խոնարհությամբ (բոլոր առաքինությունների գլուխը)՝ ամբարտավանության (ինքնահավանության) փոխարեն, սիրով՝ չարության ու նախանձի փոխարեն, հավատով ու հույսով՝ նյութապաշտության ու մեղսասիրության փոխարեն, լավատեսությամբ ու աշխատասիրությամբ՝ հոռետեսության ու անկյալության փոխարեն…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում