Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ վերջին պարտությունը չի կարող շեղել թիմը:
«Պարտությունն, իհարկե, չի կարող շեղել թիմը ճիշտ ընթացքից: Սակայն ստեղծված իրավիճակում պետք է ինքնաքննադատությամբ զբաղվել: Դա նորմալ է: Մենք հանգիստ կվերլուծենք կատարվածն ու ճիշտ պատսախաններ կգտնենք»,- ասել է Զամերը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել էր, որ ցանկանում է հասկանալ, թե որքանով է թիմի կազմը համապատասխանում խաղային իր փիլիսոփայությանը:









































