«Ընդդիմությունը խռովյալ հոգիների, իշխանատենչության մոլուցքով տառապող խառնամբոխ չէ, այլ գաղափարական լուսավորության շտեմարան: Լուսավորչական փարթամ գաղափարական միտք ունեցողն է իշխանության այլընտրանքը»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի գործունեությանը` ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Խորհրդարանական հնգյակն, ըստ նրա, «բուրժուական դեմոկրատիայի շառլատաններ են», որոնք «իրենց շահատակությունների համար ուզում են` զուգավորվում են, շնանում են ՀՀԿ-ի հետ՝ հանուն նյութապաշտության և քաղաքական հեգեմոնիկ դիրքի: Իսկ երբ նավն արդեն խորտակվում է, ապահարզան են տալիս` իրենց հռչակելով ազգի կույս նվիրյալներ: Բայց ժողովուրդը լավ գիտի` ով է ընդդիմություն, ով ոչ»,-ասել է Դավիթ Հակոբյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի











































