«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Պալերմո»-ի հետ հանդիպման ոչ-ոքին գնահատում է որպես դրական արդյունք:
«Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ մենք կարողացանք փոխել խաղի ընթացքը, ինչը ես արդեն հաջողություն եմ համարում: Երկրորդ խաղակեսում բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն մեզ միշտ չէր բավարարում վերջին փոխանցումը:
Վատ էինք խաղում մինչև ընդմիջում: Կարելի էր խուսափել 11 մետրանոց հարվածից: Սակայն այնուհետև սաներս հիանալի խաղացին, և մենք լիովին արժանի էինք այս ոչ-ոքին: Բացի այդ՝ մենք կարող էինք նաև հաղթել»,- ասել է Ալեգրին:










































