Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռիդինգ»-ի դեմ խաղից (5:7) հետո Արսեն Վենգերը կիսվել է տպավորություններով:
«Այս խաղում այնքա՜ն շրջադարձային պահեր եղան: Առաջին կեսում մեր խփած գոլը շատ կարևոր էր: 4-2-4 խաղային սխեմային անցում կատարելուց հետո թիմը սկսեց պահեր ստեղծել մեկը մյուսի հետևից, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին խփած գոլը հավասարազոր էր հրաշքի:
Չի կարելի խաղալ «Արսենալ»-ում ու թևաթափ լինել խաղի ընթացքում: Խաղացողները դա հասկացան ընդմիջման ժամանակ: Նրանք շատ լավ արձագանքեցին իմ ցուցումներին: Առաջին սեթը մերն էր. սա թենիսային դիմակայություն էր»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:








































