Այսօր` հոկտեմբերի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասի 2/7 շենքի բակում մահացած տղամարդ կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր է մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ, 84-ամյա Շ. Եղոյանը ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել: Ընկնելու արդյունքում կոտրվել է նաև ալեհավաքը:
Հարևանները shamshyan.com-ին պատմել են, որ ծերունին ամուսնացած էր և տանը այդ պահին եղել են նաև ընտանիքի անդամներից, և երբ նա պատշգամբից ցած է նետվել, տանը գտնվող մարդիկ չեն իմացել: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը` քննիչ Մերուժան Համբարձումյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահացածի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Թե ինչն է եղել նման քայլի դիմելու պատճառը, կպարզվի քննչական բաժնում:








































