«Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչը հայտնվել է եվրոպական մի քանի գրանդ ակումբների հետաքրքրության շրջանակում:
La Repubblica-ի տեղեկությունների համաձայն` սլովենացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերմանը հավակնում են ֆրանսիական ՊՍԺ-ն ու «Մոնակո»-ն և անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն: Չի բացառվում, որ «ներաձուրիներ»-ի ղեկավարությունը համաձայն կլինի բաժանվելու 29-ամյա դարպասապահից, եթե ստանա ֆինանսական իր պահանջները բավարարող առաջարկ:
Հիշեցնենք, որ Հանդանովիչն «Ինտեր»-ի կազմում հանդես է գալիս 2012 թվականից, որտեղ տեղափոխվել է «Ուդինեզե»-ից:










































