2014-ի ապրիլին Նավթարտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրներում նավթի արդյունահանման մակարդակը կրճատվել է մինչև 29,86 մլն բարել օրական՝ հայտնում է vestifinance.ru-ն: Bloomberg գործակալության գնահատմամբ՝ սա ամենացածր ցուցանիշն է 2011-ի հունիսից ի վեր:
Գլխավոր գործոնը կազմակերպության առաջատար արտադրողների՝ Սաուդյան Արաբիայի և Իրաքի արդյունահանման կտրուկ կրճատումն է:
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումն ապրիլին կրճատվել է 100.000 բարելով՝ մինչև 9,5 մլն բարել օրական: ՕՊԵԿ-ի նավթի արտահանման ծավալով երկրորդ արտադրող Իրաքում ևս նավթի արդյունահանումը կրճատվել է 100.000 բարելով՝ մինչև 3,25 մլն բարել օրական:








































