Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ լուրջ է տրամադրված աշխարհի առաջնությանը: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը ցանկանում է երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալ Իսպանիայի ընտրանու կազմում:
«Իսպանիայի հավաքականը շատ հզոր թիմ է, որը մեծ ներուժ ունի: Նա կարող է մեծ հաջողությունների հասնել: Տեսնենք, կկարողանա՞նք կրկին աշխարհի չեմպիոն դառնալ:
Մեր թիմը հարգանք է վաստակել, նրա հետ հաշվի են նստում բոլորը: Ինչ վերաբերում է մրցաշարի ֆավորիտներին, ապա դժվար է մեկ թիմ ընտրել: Կան պատմական ֆավորիտներ, ինչպիսիք են Բրազիլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Անգլիայի ընտրանիները»,- ասել է Ինյեստան:







































