Բրիտանացի մոդել ու հաղորդավարուհի Պիչես Գելդոֆը հերոինի գերդոզավորումից մահացել է: Բժիշկները նման եզրակացության են եկել տոքսիկոլոգիական փորձաքննությունից հետո՝ հայտնում է The Times-ը:
2000-ին համանման հանգամանքներում մահացել էր նրա մայրը՝ Փոլա Յեյթսը:
25-ամյա մոդելը իռլանդացի հայտնի երգիչ Բոբ Գելդոֆի դուստրն է, ով մահացած էր հայտնաբերվել ապրիլի 7-ին՝ Քենթ կոմսությունում, իր սեփական տանը:
Շնորհիվ տոքսիկոլոգիական փորձաքննության՝ բժիշկներին հաջողվել է պարզել կատարվածը:
Պիչեսը իր կարիերան սկսել էր որպես Elle-ի սյունակագիր, ապա տպագրվել The Telegraph-ում ու The Guardian-ում: Բացի այդ՝ աղջիկը հաղորդում էր վարում ITV2 հեռուստաալիքում:












































