Հելոուինին նվիրված ավանդական դիմակների շքերթը կկայանա չորեքշաբթի երեկոյան ներքին Մանհեթենում՝ չնայած «Սենդի» փոթորկի հարվածին ու հասարակական տրանսպորտի կաթվածահարման:
Ամենամասսայական փողոցային շոուի կազմակերպիչները պաշտոնական կայքում կոչ են անում շքերթի զուգված մասնակիցներին գալ «Թիկ-Թակ» առաջաբանով, որը նշանակում է ժամանակի արագահոսությունն ու անվերջությունը:
Նյույորքյան Հելոուինի ավանդույթը ունի գրեթե 40 տարվա պատմություն և տարեցտարի ավելի մեծ շքեղություն է ձեռք բերում, իսկ մասնակիցների թիվը հասնում է մինչև 1 միլիոնի:












































