ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
Նախագահը հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը` որոշել է Երվանդ Զախարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:











































