Իտալիայի Թուրին նահանգի դատարանը հատատել է մարզչի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել իր հաճախորդին մահվան գիրկը հասցնելու համար: Տղամարդը եղել է տուժողի անձնական մարզիչը, որը երազել է նիհարել և մահացել է հերթական տանջալից վարժությունների ժամանակ:
Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալ Էվազիո Ջ.-ն՝ Իվրեա քաղաքից ճաղերի հետևում կանցկացնի 1 տարի 3 ամիս: Այս մասին հայտնում է Torino Today-ը:
Տղամարդը եղել է 33-ամյա Մոնիկա Մուրեսանի անձնական մարզիչը: Կինը կշռել է 98 կգ ու հուսով էր նիհարել ֆիզիկական վարժությունների հետևանքով:
Վարժությունների կատարման ժամանակ Մոնիկայի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ բժիշկների ժամանումը կինը մահացել է սրտի նոպայից:









































