Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ բռնաբարության հետևանքով հղիացած լեհ աղջիկը պետք է հղիությունն ընդհատելու անսահմանափակ հնարավորություն ստանար:
Լեհաստանում երեք բուժհաստատությունների աշխատակիցներ հրաժարվել էին ընդհատել 14-ամյա աղջկա հղիությունը, չնայած այն հանգամանքին, որ նման պարագայում հղիության արհեստական ընդհատումը թույլատրված է: Արդյունքում աղջիկը ստիպված է եղել գաղտնի կերպով ընդհատել հղիությունը տանից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող հիվանդանոցում:
Դատարանը, որպես փոխհատուցում, աղջկան շնորհել է 80 հազար դոլար:









































