Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների մասին, որոնք ներկայացնում են Իսպանիան:
Նշենք, որ Իսպանիայից «Ոսկե գնդակ»-ը հավակնում են ստանալ Ալոնսոն, Կասիլյասը, Ռամոսը, Բուսկետսը, Չավին, Ինյեստան ու Պիկեն:
«Հպարտ եմ, որ 7 իսպանացիներ հավակնում են «Ոսկե գնդակ»-ն ստանալուն: Սա լեգենդար սերունդ է: Շնորհավորում եմ բոլորին: Թող հաղթի ուժեղագույնը»,- Twitter-ի իր էջում է գրել Նադալը:







































