Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Չեպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Ատլետիկո»-ն հիանալի թիմ է: Այն գործում է բացառապես հակագրոհների վրա և լավ պաշտպանվում: Մադրիդցիները շատ գոլեր են խփում և հաղթանակներ տանում:
Միշտ հարգանքով եմ վերաբերել «Ատլետիկո»-ին: Հիանում եմ այդ ակումբի նվաճումներով: Թիմը հասել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ և ընդամենը երկու հաղթանակ է պահանջվում`գավաթակիր դառնալու համար:
Մեր խաղում որոշիչ կարող է լինել յուրաքանչյուր տարր: Գեթ մեկ գոլը նույնպես կարող է որոշիչ լինել: «Չելսի»-ի ֆուտբոլիստները պետք է ուշադիր խաղան, ջանք չխնայեն խաղադաշտում: Վստահում եմ սաներիս»,- ասել է Մոուրինյոն:










































