Գերմանիայում գործազուրկների թիվը 2012 թ. հոկտեմբերին (հաշվի առնելով սեզոնային գործոնը) աճել է 20 հազար մարդով՝ համեմատած նախորդ ամսվա հետ, երբ նրանց թիվը 2,937 միլիոն էր։ Այս մասին հաղորդել է երկրի աշխատանքի նախարարությունը:
Գործազրկության մակարդակը չի փոխվել՝ մնացել է 6.9 %-ի սահմանագծին։
Եթե սեզոնային գործոնը հաշվի չառնվի, գործազուրկների թիվը հոկտեմբերին կազմել է 2,753 մլն մարդ:
Հիշեցնենք, որ Իսպանիայում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով՝ ամեն չորրորդ աշխատունակ բնակիչը գործազուրկ է: Այս մասին են վկայում երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալները:








































