Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության գիտական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգը:
Նախագիծը ներկայացրած Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ հայեցակարգի ընդունումը բխում է երկրի գիտելիքահենք տնտեսական զարգացման խնդիրների լուծման բնագավառում մարդկային կապիտալի կատարելագործման և բնակչության կյանքի որակի բարձրացման անհրաժեշտությունից, ինչպես նաև մարդու մտավոր գործունեության պայմանների ստեղծման կարևորության գիտակցումից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման պետություն-մասնավոր հատվածի համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունից:









































