Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը իր գլխավորած berkishire Hathway ընկերության ադամանդները, որոնց վրա ճառագայթի միջոցով ստորագրված է, վաճառել է ներդրումներով զբաղվող հոլդինգի բաժնետերերին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Բաֆեթն ընդհանուր առմամբ կվաճառի 26 թանկարժեք քար` 0.75-ից մինչև 5 կարատ քաշով և 5-200 հազար դոլար արժողությամբ:
Ադամանդները կարող են ձեռք բերել միայն ընկերության բաժնետերերը` Օմահա քաղաքում ամենամյա հանդիպման ժամանակ:








































